Рубрика: Uncategorized

Կենսագրություն

Ծնողներիս երկրորդ երեխան եմ,դե ինչպես ընդունված է մեր հայ իրականության մեջ քանի որ աղջիկ ունեին արդեն,երկրորդը գոնե պիտի տղա լիներ,բայց 1989թ. գարնան հինգերորդ օրը հայրիկիս մեծ հիասթափություն էր սպասվում,ծնվեցի ես…Մայրիկս պատմում է,որ հայրս հիվանդանոց եկել է միայն դուրս գրման ժամանակ…ծաղիկների մի խրձով։Անունս էլ տատիկս Աննայից բարեհաջող կերպով փոխեց Անիի։ Այդ տատիկս հայիկիս տատիկն էր,ում շնորհիվ մանկությունս լցված է եղել իր հորինած խաղերով ու հեքիաթներով,որոնք մինչև այժմ էլ հիշում ու պատմում եմ իմ երեխաներին։ Իսկ որ ասում են մոր ձեռքերը,ես տատիկիս ձեռքերն եմ հիշում,ամբողջովին պատված երակներով։

Վեց տարեկանից հաճախել եմ դպրոց,առաջին ուսուցչուհիս,թեև ուներ սովորեցնելու,կրթելու անհերքելի ջիղ,բայց դրա հետ մեկտեղ երեխաների հետ շատ խիստ էր,ասենք շատ հանգիստ կարող էր գլուխդ տալ գրատախտակին…

Քանի որ դասարանում աչքի էի ընկնում կարդացածս գրքերով,մեր գրականության ուսուցչուհին որոշեց որ ես պիտի բանասեր դառնամ,այդպես էլ եղավ, ընդունվեցի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։Սովորելու հետ միաժամանակ աշխատում էի դպրոցում։ Իսկ երեխաներիս ծնունդից հետո հրաժեշտ տվեցի դպրոցին և առ այսօր չեմ աշխատում։

Автор:

Ես Անին եմ..Բարի գալուստ իմ բլոգ,հուսով եմ այն ձեզ դուր կգա և դուք կկարողանաք գտնել ձեզ հետաքրքրող նյութեր։

Կենսագրություն: Один комментарий

Оставьте комментарий