Рубрика: Փորձաշրջան

Արևելյան եռուզեռ

ԵՒս երկու անմոռանալի օր ունեցա Արևելյան դպրոց պարտեզում։ Հաճույքով միացա ճամբարականների քայլքին դեպի Ագարակ,որտեղ պիտի ականատեսը լինեին ծիրանի թորման գործընթացին, բայց ամեն ինչ չէ որ նախատեսվածի պես է ընթանում։ Այդ իսկ պատճառով մենք ծիրանը թողած գնացինք տեսնելու թե ինչպես է լողանում մեր Խզբզը։ Այդ պրոցեսին մասնակցեցին բոլոր ցանկացողները։ Կարծում եմ, սա շատ կարևոր է, որպեսզի երեխաները հասկանան,որ կենդանիները միայն սիրելու համար չեն,նրանք ևս խնամքի և հոգատարության կարիք ունեն։

Այնուհետև մեր ամենափոքր սաների հետ էի, ունեցանք շատ հավես, գույներով լեցուն օր, իսկ ֆլեյտայի հենչյունները ստեղծել էին կախարդական մթնոլորտ։ Համոզվելու համար դիտեք տեսանյութը։

Այլընտրանքային նկարչություն, տեսանյութը Հասմիկ Հարությունյանի

Рубрика: Փորձաշրջան

Դեպի Արևելք

Կամավորական շաբաթս այս անգամ սկսեցի Արևելյան դպրոց պարտեզից։ Այստեղ էլ մթնոլորտը լի էր ջերմությամբ և բարյացակամությամբ։ Եղա և’ պարտեզի սաների, և ճամբարականների մոտ. երկու տարբեր աշխարհ։ ԵՒ մինչ պարտեզի սաները ներկայացնում էին <մեղրածոր հարսանիք>ի ծեսը, ճամբարականները վայելում էին ամառային բոլոր հաճույքները’ լողից մինչև մնջախաղ։

Տեսանյութը Հասմիկ Հարությունյանի
Рубрика: Փորձաշրջան

Չորեքշաբթի

Ահա այսպիսի հավես օր ենք ունեցել մենք մեր սաների հետ։ Առավոտյան նախավարժանք, նկարչություն,զանազան խաղեր,լող և իհարկե քաղցր քուն։

Рубрика: Փորձաշրջան

Փորձաշրջան։Օր 4

Մի ուրախ,երգով,խաղով լեցուն օր 2-5 տարեկանների մոտ։Միշտ կարծել եմ,որ լավ պարտեզն այնն է,ուր երեխաներից չեն խլում իրենց մանկությունը,չեն ստիպում, անվերջ ոտանավոր սերտել անհասկանալի հանդեսներին արտասանելու համար,կամ ստիպում երեխաներին ուտել,երեխաների վրա գոռալով քնացնել։Լավ պարտեզում երեխան պիտի ազատ լինի, ընտրության հնարավորություն ունենա անելու այն, ինչն այդ պահին է ուզում,իհարկե դաստիարակի ուշադիր հսկողության ներքո։

Рубрика: Փորձաշրջան

Փորձաշրջան։ Օր 3

Իսկ այսօր ինքս ինձ նախանձելու օրն էր, որովհետև ոչ բոլորին է տրված լինել այդքան երեխաների սիրո ու ջերմության մեջ։Մեծերը մի բան գիտեն, երբ ասում են <Ինչ ցանես, այն կհնձես>։ Այս մի քանի օրերին զգացի,որ երեխայի պատասխանը քո արածին,երբեք չի ուշանում,ինչքան սեր տաս, այդքան էլ կստանաս։ Այնպես որ մանկավարժի հոգին պիտի սիրո մի մեծ ամբար լինի։Սերը, ներողամտությունը, համբերատարությունը պիտի երբեք չպակասի նրա հոգուց։

Իսկ այսօր կատարած մեր աշխատանքի մասին նկարներն ու տեսանյութերն ավելի լավ կպատմեն։

Պատրաստում ենք Բարեկենդանի խորհրդանիշ Ակլատիզը
    Рубрика: Փորձաշրջան

    Փորձաշրջան։ Օր 2

    Այսօր այնքան հագեցած է անցել,որ նույնիսկ չգիտեմ ինչից սկսել։ Սա այն օրերից էր,երբ ես կրկին անգամ համոզվեցի,որ ընտրելով <Սեբաստացի>Կրթահամալիը չեմ սխալվել։Լինելով երկու սանի մայր գիտեի,որ այստեղ երեխաները կարող են ազատ արտահայտվել,ասել իրենց կարծիքն ու տեսակետը,իսկ դաստիարակը կամ ուսուցիչն երբեք չի սաստի կամ լռեցնի արտահայտվել ուզող երեխային։ Բայց ինչպես ասում են <Լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել>։ ԵՒ հենց այսօր դրան ես ականատես եղա,շնորհիվ ընկեր Էլյայի։ Երեխաները նրա հետ ազատ կիսվում էին իրենց մտքերով ու հուզող հարցերով,իսկ ընկեր Էլյան էր մի րոպե անգամ չէր կորցնում երեխաներին նոր բան սովորեցնելու համար,նույնիսկ տեխնոլոգիական գործունեությունն անցնում էր երգելով ու ոտանավոր արտասանելով։

    Իսկ հետո պարաններով լիքը խաղեր խաղացինք։

    Սա էլ օրվա ամենաուրախ ու հուզիչ պահերից մեկն’ անակնկալ զանգ մայրիկին։

    Рубрика: Փորձաշրջան

    Փորձաշրջան։ Օր 1

    Այսօր որպես կամավոր աշխատում էի Քոլեջի 2-4 տարեկանների խմբում,ծանոթությունն անցավ շատ ջերմ մթնոլորտում:

    Աշխատում էի ընկեր Անիի հետ։Նախավարժանք արեցինք,նախաճաշեցինք և անցանք երգելուն,պարելուն ու նոր բաներ սովորելուն։ Ընկեր Մարինեի նվագակցությամբ երեխաները երգեցին <Գարուն է>, <Օր պար ճոր պար> երգերը։ Ընկեր Անիին օգնեցի իրականացնել գարնանը և կանանց տոներին նվիրված գործունեությունը։Երեխաները սպիտակ թղթերից թաթիկներ կտրեցին, սոսնձի օգնությամբ փակցրեցին գունավոր թղթերի վրա և նրանց մեջ նկարեցին ծաղիկներ։

    Երեխաների հետ խաղացի <Զիլինա>,<Շունն ու կատուն>,<Գնացք> խաղերը։Այնուհետև երեխաները ճաշեցին ու պարկեցին քնելու։

    Ահա այսպես անցավ իմ առաջին օրը’ ուրախ ու հագեցած անսահման էմոցիաներով։