Рубрика: 2020-2021, Նախագծեր

Ճակտոցներ

Համագործակցային նախագիծ Արուսյակ Մատթևոսյանի հետ

Օրը՝ 22. 01.2021

Ժամ ՝ 14:00-15:00

Տևողությունը՝ 1ժամ

Վայրը՝ Քոլեջ 

Մասնակիցներ՝ Քոլեջի 5-6 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Անի Ավանյան, Արուսյակ Մաթտևոսյան

Նպատակը՝ ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Անհրաժեշտ միջոցներ՝ Թելեր, մետաղադրամ, մկրատներ։

Ընթացք՝ Նախնական զրույց ազգային հագուստի՝ տարազի վերաբերյալ, ճակտոցի իմաստի, դեր մասին։ Այնուհետև երեխաներին բաժանում ենք թելերը, ցույց տալիս թե ինչպես պիտի հյուսել, հյուսելուց հետո ամրացնում ենք մետաղադրամները։ ԵՒ ահա մեր ճակտոցները պատրաստ են։

Ակնկալվող արդյունքներ՝ Բոլոր սովորողները կունենան իրենց ճակտոցները, որոնք կօգտագործենք ազգային երգեր, պարեր, խաղեր կատարելիս։ Ընթացքն ու վերջնական արդյունքը կամփոփենք տեսանյութով և ֆոտոպատումով։

Рубрика: 2020-2021, Նախագծեր

Արևելքում

Այսօր, ինչպեպ և նախատեսել էինք, այցելեցինք Արևելյան դպրոցի 5 տարեկան սովորողներն։ Միասին շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք։ Քանի որ Կրթահամալիրում ընթանում է Ազգագրական փառատոնը, միասին ազգային երգեր երգեցինք, պարեր պարեցինք և իհարկե չմոռացանք ամենակարևորի’ խաղերի մասին։

Տեսանյութն Ալինա Մարզումանյանի
Рубрика: 2020-2021, Նախագծեր

Այցելություն Արևելյան դպրոց-պարտեզ

Համագործակցային նախագիծ Ազգագրական փառատոնի շրջանակներում

Օրը՝ 19.01.2021

Ժամը՝  13։10֊14։30

Վայր՝  Արևելյան դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Քոլեջի 5-6 տարեկաններ, Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Անի Ավանյան, Ալինա Մարզումանյան

Նպատակը՝ Այցելություն Արևելյան դպրոց-պարտեզ, շրջայց, ծանոթություն Արևելյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկան սովորողների հետ, ազգային երգերի, պարերի, խաղերի միասնական կատարում։

Նկարագրությունը՝ Այցի մեկնարկը Քոլեջից 13:10, 13:20 շրցայց Արևելյան դպրոց-պարտեզով։ 13:30 հանդիպում ենք սովորողների հետ, ծանոթանում, ծանոթությանը հաջորդում է Բուլուլ և Թամզարա պարերի միասնական կատարումը, այնուհետև երգում ենք ազգային երգեր, խաղում ազգային խաղեր Գոմշակռիվ, Աքլորակռիվ, Պուտ — Պուտ, Պարան քաշոցի։ 14:20 հրաժեշտ ենք տալիս, 14:30 վերադարնում ենք Քոլեջ։

Արդյունքները կներկայացնենք տեսանյութերի, ֆոտոպատումների, ռադիոնյութերի, աուդիոպատումների միջոցով :

Рубрика: 2020-2021, Նախագծեր

Իմ Տոհմածառը

Ժամանակահատվածը՝ 11.01.2021- 31.01.2021

Միջավայրը՝ Քոլեջ, ընտանիք

Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկաններ, ծնողներ, տատիկներ, պապիկներ։

Նպատակը՝  Սեփական ընտանիքի, տոհմի, արմատների բացահայտումը, ընտանեկան ավանդույթների իմացություն, պահպանություն, հետաքրքրություն և սեր սերմանել ազգային, ավանդական սովորությունների հանդեպ, հարստացնել բառապաշարը, բարբառների բացահայտում, պատմողական ունակության զարգացում։

Նկարագրությունը՝ Նախնական փուլում սաների հետ զրուցում ենք ընտանիքի, տոհմի մասին, տալիս ենք տեղեկություն տոհմածառի մասին, համագործակցում ենք ընտանիքի անդամների հետ, սովորողը ծնողների օգնությամբ կազմում է Տոհմածառը, թվարկում տոհմի անդամներին ամենամեծից մինչև ամենափոքր, պատմում թե որտեղից են սերում, եթե Երևանում չեն ծնվել, ինչպես են հաստատվել այստեղ, ունեն արդյոք ընտանիքին բնորոշ անուններ, ում անունն է կրում ինքը, ինչ սովորույթ կամ ավանդույթ կա, որը հատուկ է միայն իրենց տոհմին, կան արդյոք իրենց տոհմին բնորոշ մասնագիտություններ, խոսում են արդյոք բարբառով( պատմել հեքիաթ,առած ասացվածք), ունեն հատուկ ընտանեկան ճաշեր կամ ուտեստներ (պատրաստել տան մեծի հոտ), ունեն պահպանված ընտանեկան իր, առարկա, մասունք (ցուցադրել, պատմել պատմությունը)։

Ակնկալվող արդյունքը արդյունքում սովորողը կունենա ճշգրիտ տեղեկություններ իր տոհմի մասին, որը կամփոփենք տեսանյութի, ֆոտոպատումի կամ ռադիոնյութի տեսքով։

Անհրաժեշտ միջոցներ՝հեռախոս, տեսխցիկ, ձայնագրիչ։