Рубрика: Պարտեզապուրակային գործ. մասնագիտական կրթություն

Գացանիա, տեսակները, խնամքը։ Գացանիայի սածիլների վերատնկում

Գացանիա փայլուն, աստղածաղիկավորների ընտանիքին պատկանող միամյա ցածրաաճ բույս՝ մոխրականաչավուն տերևներով և ամուր ընձյուղներով։ Ծագում է Հարավային Աֆրիկայից։

Ծաղիկները խոշոր են, նարնջադեղին, պսակաթերթիկների վրա սև օղակներով, բացվում են միայն պարզ, արևոտ օրերին։ Փայլուն գացանիայից բացի, մշակության մեջ հանդիպում են նաև հետևյալ տեսակները.

երկարացողուն (բազմամյա ծաղկաբույս է, ունի ոսկեդեղին խոշոր ծաղիկներ, որոնց տրամագիծը հասնում է մինչև 25 սանտիմետրի),
Պոտսի (ծաղիկներն ունեն մինչև 12 սմ տրամագիծ և երկար կոթուններ, աչքի է ընկնում ուժեղ աճով, տերևները դեպի վեր են ուղղված)։
Ցանքը կատարում են ջերմոցներում ապրիլի երկրորդ կեսին։ Սերմնաբույսերը խնամում են կիսաչոր, արևոտ պայմաններում։ Գացանիայի սածիլները վատ են տանում ավելորդ խոնավությունը։ Դաշտ կարելի է տեղափոխել միայն առողջ, լավ զարգացած սածիլները, այլապես բույսերը կորցնում են իրենց դեկորատիվ հատկանիշը։ Չափազանց շոգադիմացկուն և երաշտադիմացկուն բույսեր են։

Հեռանկարային են մեր հանրապետության ցածրադիր գոտու պայմանների համար (Արարատյան դաշտ, Վայք, Մեղրի, հյուսիսարևելյան շրջաններ)։ Հիմնականում օգտագործում են կտրելու ծաղիկ ստանալու համար և ծաղկադեկորատիվ ձևավորումներում։

Рубрика: 2020-2021, Հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Աշխատանքային նախագիծ 01.03.2021-05.03.2021

Աշխատանքային նախագիծ 09.03.2021-12.03.2021

Աշխատանքային նախագիծ 15.03.2021-19.03.2021

Աշխատանքային նախագիծ 22.03.2021-26.03.2021

«Իմ մայրիկը». դիմանկարներ ջրաներկով. «Մարտիկ» տեխնոլոգիական ստուգատես

Ժպտում ենք, խաղում ենք

Փիսիկի գանգատը

«Մարտիկ». բնագիտատեխնոլոգիական ստուգատես. ինքնաշեն թաղարներ

Սեմինար-պարապմունք: Թաղիքագործություն

«Զատիկ» ուսումնական նախագիծ

Էդուարդի ծննդյան ծեսը

Սեմինար-պարապմունք: Թաղիքագործություն 2

Թաղարներ, կտրոններ…

Բուսաբուծության լաբորատորիայում

«Մարտիկ». «Ինքնաշեն ուսուցողական խաղեր». խաղային-տեխնոլոգիական ստուգատես

Այլընտրանքային խաղ

Բացիկ մայրիկիս..

Ինքնագլորների շքերթ

Рубрика: 2020-2021, Աշխատանքային նախագծեր 2020-2021

Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ
29.03.2021-02.04.2021
Շաբաթվա ճաշացանկը՝ տե՛ս այստեղ
Շաբաթվա նախագծերը՝

Շաբաթվա ստեղծագործությունը՝  Զատկական ասիկներ
Շաբաթվա երգը՝  Զատկական երգեր

29.03.2021

  • 11:00-11:30 Երաժշտական գործունեություն. զատկական երգեր
  • 11:30-12:00 Մարզական խաղեր բակում
  • 12:00-12:30 Մաթեմատիկական գործունեություն. բանավոր համրանք
  • 12:35-13:00 Ճաշ
  • 13:05-13:35 Ծանոթանում ենք «ձու», «ճուտ» բառերի հետ
  • 13:35- Հանգստի ժամ
  • 14:00-14:30  Լեզվագործունեություն 
  • 14:30-15:00 Մարզական դադար
  • 15:00-15:30 Հետճաշիկ
  • 15:30-16:00 Երաժշտական գործունեություն
  • 16:00-16:30 Միջավայրի խնամք
  • 16:30 Քայլք դեպի երթուղիներ

30.03.2021

  • 11:00-11:30 Երաժշտական գործունեություն. զատկական երգեր
  • 11:30-12:30 Ծաղկազարդը Քոլեջում
  • 12:35-13:00 Ճաշ
  • 13:05-13:35 Ուրախ անգլերեն միսս Դիանայի հետ
  • 13:35-14:00  Հանգստի ժամ
  • 14:00-15:00 Տեխնոլոգիական գործունեություն
  • 15:00-15:30 Հետճաշիկ
  • 15:30-16:00 Կառուցողական խաղեր
  • 16:00-16:30 Միջավայրի խնամք
  • 16:30 Քայլք դեպի  երթուղիներ

31.03.2021

  • 11:00-12:00 Համագործակցային նախագիծ Արուսյակ Մաթևոսյանի հետ. մայրիկատոն
  • 12:00-12:30 Բանավոր մաթեմատիկա
  • 12:35-13:00 Ճաշ
  • 13:05-13:35 Հեծանվավարություն
  • 13:35-14:00  Հանգստի ժամ
  •  14:00-15:00 Այլընտրանքային նկարչություն
  •  15:00-15:30 Հետճաշիկ
  •  15:30-16:00 Երաժշտական գործունեություն զատկական երգեր
  •  16: 00- 16:30 Միջավայրի խնամք
  •  16:40 Քայլքով դեպի երթուղիներ

01.04.2021

  • 10։30-11։00 Ստուգատեսի նախապատրաստական աշխատանքներ
  • 11։00-12:30 «Ապրիլիկ». զատկական ծիսական խոհանոց
  • 12:35-13:00 Ճաշ
  • 13:05-13:35 Մաթեմատիկական էլեկտրոնային խաղեր
  • 13:35-14:00 Հանգստի ժամ
  • 14:00-15:00 Հեծանվավարություն
  • 15:00-15:30 Հետճաշիկ
  • 15:30-16:00 Ուսումնական ֆիլմի դիտում քննարկում
  • 16:00-16:30 Միջավայրի խնամք
  • 16:30 Քայլք դեպի երթուղիներ

02.04.2021

  • 11:00-11:15 Քայլք դեպի ծածկած լողավազան
  • 11:15-11:30 Զգեստափոխում
  • 11:30-12:15 Լողի ստուգատես
  • 12:15-12:40 Զգեստափոխում
  • 12:40-13:00 Վերադարձ Քոլեջ
  • 13:05-13:35 Ճաշ
  • 13:35-14:00 Հանգստի ժամ
  • 14:00-15:00 Տեխնոլոգիական գործունեություն
  • 15:00-15:30 Հետճաշիկ
  • 15:30-16:00 Հեքիաթի ժամ
  • 16:00-16:30 Միջավայրի խնամք
  • 16:30 Քայլք դեպի երթուղիներ
Рубрика: 2020-2021

«Ապրիլիկ». «Զատկական խոհանոց». խոհանոցային գործունեության ստուգատես

Օրը՝ 01․04․2021
Վայրը՝ Քոլեջի 5֊6 տարեկանների դասարան֊ լաբորատորիա
Մասնակիցներ՝ Քոլեջի  5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Անահիտ Գրիգորյան, Անի Ավանյան

Նպատակը՝ Ծանոթացում զատկական ծիսական խոհանոցին, զատկական ուտեստների պատրաստում-ներկայացում:
Խնդիրները՝

  • ներկայացնել ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ մթերքները
  • ինքնուրույնության, ինքնասպասարկման դրսևորում
  • հաշվարկ, չափումներ, համեմատություններ կատարելու կարողությունների դրսևորում

Ընթացքը.
Սովորողները նախապատրաստում են խոհանոց
-լաբորատորիան զատկական ուտեստներ պատրաստելու համար: Նախապես ընտրում են, թե զատկական ո՞ր կերակրատեսակն են պատրաստելու, ի՞նչ բաղադրիչներ են օգտագործելու, յուրաքանչյուրից որքա՞ն է հարկավոր: Ընթացքում պատմում են, թե ի՞նչ գիտեն Զատիկ տոնի մասին, ի՞նչ ուտեսներ են դրվում զատկական սեղանին և այլն: Պատրաստման ընթացքն ուղեկցվում է զատկական երգերով, զատկական ասիկներով:

Զատկական կերակուրներ

  • Չամչով փլավ. անհրաժեշտ բաղադրիչները՝ բրինձ, յուղ կամ կարագ, չամիչ, չրեղեն, լավաշ.
  • Թանապուր. անհրաժեշտ բաղադրիչները՝ մածուն կամ թան, ձավար, ալյուր, ձու, կանաչեղեն՝ համեմ, բազուկի տերևներ.

Զատկական ասիկներ

  • Տի˜զ- տի˜զ, Ակլատիզ,
    Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
    Պասը գնաց, Զատիկն եկավ,
    Այծն էլ խոտը կերել է:
  • Զատկեզատի՜կ է, նավակատի˜կ է, չամչե հատի˜կ է:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ։

Զատկական երգեր

  • Գնացեք, տեսեք
  • Զարկ բոլոճիկ
  • Կարկաչա
  • Օր պար, ճոր պար
  • Խնկի ծառը ծաղկել է

Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում:

Рубрика: 2020-2021

«Ապրիլիկ»

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Ապրիլիկ» ստուգատես

Մասնակիցներ` Քոլեջի 5-6 տարեկաններ, Անահիտ Գրիգորյան, Անի Ավանյան

Ծրագրում՝

1-ին շաբաթ՝  «Զատկական խոհանոց»խոհանոցային գործունեության ստուգատես
Լուսաբանումը՝  տե՛ս այստեղ

2-րդ շաբաթ՝  «Զատկական բացիկներ». աշխատանք գունավոր թղթերով. տեխնոլոգիական գործունեության ստուգատես
Լուսաբանումը՝  տե՛ս այստեղ

3-րդ շաբաթ՝  «Մարզական ստուգատես. լող»
Լուսաբանումը՝  տե՛ս այստեղ

4-րդ շաբաթ՝ «Հեքիաթախաղեր ռոդարիական հնարքներով». մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատես
Լուսաբանումը՝  տե՛ս այստեղ

5-րդ շաբաթ՝ «Երբ մեծը փոքր է, իսկ փոքրը մեծ է». ստեղծագործական երևակայության և մեդիահմտությունների ստուգատես
Լուսաբանումը՝  տե՛ս այստեղ

Рубрика: Պարտեզապուրակային գործ. մասնագիտական կրթություն

Շեֆլերա

Շեֆլերա (անգլ.՝ Schefflera, ռուս.՝ Шеффлера, լատ.՝ Schéfflera /ˈʃɛflərə/)  արալիազգիներ ընտանիքին պատկանող ծաղկավոր դեկորատիվ բույս։ Հայտնի 600-900 տեսակներով դասը ներկայացնում է արալիազգիներ ընտանիքին պատկանող բույսերի կեսը։ Հանդես է գալիս ծառի, թփի և լիանների տեսքով՝ մոտավոր 4-20 մետր երկարությամբ։ Այլ կերպ կոչում է նաև ծառ հովանոց և ութոտնուկ ծառ։ Աճում է Ասիայի արևելյան ու հարավ արևելյան երկրներում, Ավստրալիայում, Նոր Գվինեայում և Խաղաղ օվկիանոսի կղզիներում։ Շեֆլերան ունի ավելի քան 590 տարատեսակ։ Բնության մեջ բարձրահասակ, մշտականաչ տերևներով ծառ կամ թուփ է[։ Որոշ տարատեսակներ հանդես են գալիս որպես սենյակային բույսեր։

Շեֆլերայի որոշ տեսակներ հանդես են գալիս որպես սնունդ որոշ թիթեռների թրթուրների համար։ Որոշներն էլ գրավում են թռչուններին: Դասն անվանվել է ի պատիվ Հակոբ Քրիստիան Շեֆլերի (գերմ.՝ Jacob Christoph Scheffler, Johann Peter Ernst von Scheffler):

Рубрика: 2020-2021

Այլընտրանքային խաղ

Այսօր էլ այպիսի հավես այլընտրանքային խաղ խաղացինք սովորողների հետ, որը զարգացնում է արագաշարժությունը, ճիշտ կողմնորոշվելու ունակությունը։ Խաղի վերջում մեզ միացան նաև վարապատրաստման մասնակիցները։

Рубрика: Պարտեզապուրակային գործ. մասնագիտական կրթություն

Խորդենի. Նշանակությունն ու կիրառումը

Խորդենու հայրենիքը Հարավային Աֆրիկան է, որտեղից Եվրոպա է բերվել 17-րդ դարի վերջին՝ որպես գեղազարդիչ բույս։ Խորդենին լայնորեն մշակվում է Ալժիրում, Ամերիկայում, Իսպանիայում, Ճապոնիայում։

Եթերայուղ ստանալու նպատակով օգտագործում են բույսն ամբողջությամբ (չնայած յուղը հիմնականում կուտակված է տերևներում)։ Վարդագույն խորդենու եթերայուղը դյուրաշարժ, թափանցիկ, անգույն կամ թեթևակի կանաչավուն, վարդագույն հեղուկ է, պարունակում է 64-75% սպիրտներ։ Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության մեջ։ Օժտված է նաև բուժիչ հատկություններով. նրա բույրը բուժում է գլխացավը, անքնությունը, իսկ արմատներից պատրաստված թուրմն ունի հակաբորբոքային ազդեցություն։ Կանաչ զանգվածը պարունակում է աղաղանյութեր։ Մեղրատու է։

ՀՀ-ում հայտնի է խորդենու 19-22 տեսակ՝ արնակարմիր, լեռնային, անտառային, ճահճային, քնքուշ և այլն։ Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում՝ ստորին լեռնայինից մինչև ալպյան գոտու մարգագետիններում, բացատներում, թփուտներում, չոր լանջերին, խոնավ վայրերում և այլուր։ Մշակության մեջ տարածված է վարդագույն խորդենին. ՀՀ-ում մշակվել է 1938 թվականից՝ Արմավիրի մարզում (Արմավիրում գործում է խորդենու տնտեսություն-գործարան)։ Միամյա կիսաթուփ է՝ հզոր արմատային համակարգով։ Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 80-100 սմ, ստորին մասը՝ փայտացած, վերինը՝ դալար, ճյուղավորված։ Տերևները հերթադիր են, կտրտված, բլթակավոր, թավոտ, մուգ կանաչ։ Ծաղիկները երկսեռ են, բաց վարդագույն։ Պտուղները հազվադեպ են տրոհվում։

1948 թվականին Հոկտեմբերյանի շրջանում հիմնադրվել է խորդենու պետական տնտեսություն, որը 1955 թվականին վերանվանվեց Հոկտեմբերյանի խորդենու պետական տնտեսություն-գործարան։ 1968 թվականին Հոկտեմբերյանի շրջանում կազմակերպվել է եթերա-ձիթատու կուլտուրաների համամիութենական ԳՀԻ-ի հայկական Փորձակայան։ Հայաստանում աղուտների և անջրդի, քարքարոտ հողերի պայմաններում մեծ հեռանկարներ ունի խորդենու անհող՝ հիդրոպոնիկ եղանակով աճեցումը։

Նախկին ԽՍՀՄ-ում արմատակալները դաշտ են տեղափոխվում ապրիլի վերջերին։ Բերքը հավաքում են հոկտեմբերի վերջերին։ Բերքատվությունը՝ 300-400 ց/հա կանաչ զանգված կամ 30-40 կգ/հա եթերայուղ։ Խորդենին մշակվում է Ամերիկայում, Ալժիրում, Իտալիայում, Ճապոնիայում, Հայաստանում, Վրաստանում, Տաջիկստանում։

Տեսակներ

Առավել տարածված է 2 ցեղ՝

  • խորդենի (Pelargonium)
  • արագլախոտ՝ երեմ (Geranium

Հայտնի է 300 (այլ տվյալներով՝ 400) տեսակ։