Рубрика: Գրականություն

Շաբաթվա երկրորդ կիրակին։ Վանո Սիրադեղյան — Գրական ակումբ

Այդ երեխան բաց դռների գիժ է։ Նա ամբողջ օրը սենյակի դուռը թակում է ներսից։ Ծնողները տանը լինելիս դուռը ներսից են փակում, միջանցք ելնելիս դրսից են փակում: Նրանք այնպես միանգամից են գյուղից քաղաք ընկել, որ քաղաք ասելով՝ փակ դուռ են հասկանում։ (Նրանք օրինավոր կենվորներ են։ Երբ վաղը տանտեր դառնան, նրանց կենվորներն էլ են երեխաներին սենյակում փակելու։ […]

Շաբաթվա երկրորդ կիրակին։ Վանո Սիրադեղյան — Գրական ակումբ
Рубрика: Գրականություն

Վարդգես Պետրոսյան

«Տատս»
Պապերը, ինձ միշտ այդպես է թվացել, մեռնում են ջահել ու հանկարծակի, նախորդ օրը նրանք դեռ գինի են խմում, աղբյուրի մոտ նստած, մեջքներն արևին, զրույց անում, իսկ առավոտյան կողք-կողքի դրված քարերից մեկը մնում է դատարկ և ուրիշ ոչինչ: Պապերը, ուր էլ գնան, առանց զգուշացնելու են գնումպատերազմ, պանդխտություն, հանգստարան... Տատերը հալհլվում են անտեսանելիորեն, քարե գուռը լցրած ջրի պես պակասում-պակասում կաթիլ-կաթիլ, կաթիլ-կաթիլ… Մեր աչքերը չեն նկատում այդ կաթկթոցը, ու երևի դրա համար մենք չենք պահպանում տատերին, մեզ թվում է, թե նրանք միշտ լինելու են` թթենու պես, խաչքարի պես, առվի ափերը միացնող սալաքարի պես: Մեզ թվում է նրանք են, որ միշտ պիտի աղոթեն մեզ համար, իսկ մենք պարտք չունենք նրանց առաջ:
Վարդգես Պետրոսյան

Рубрика: Նախագծեր, Ծրագրեր

Ուսումնական նախագիծ 2020

Աղբի տեսակավորում,վերամշակում,նոր իրերի ստեղծում

Նախատեսված է’ 2-5 տարեկան երեխաների համար

Իրականացման տևողությունը’ մեկ շաբաթ

Նպատակը’ երեխաներին սովորեցնել տեսակավորել աղբը,վերամշակել և կրկին օգտագործել

Նախագծի ընթացքում ակնկալվում է’ երեխաների մոտ նոր հմտությունների և կարողությունների,ունակությունների զարգացում

Միջավայրը’ մանկապարտեզ

Անհրաժեշտ գործիքներ’ մկրատ, սոսինձ,ձեռնոցներ,մատիտներ,ջրաներկ

Կիրառվող մեթոդները’ համագործակցային (համագործակցելու ենք ընտանիքի անդամների հետ, նրանց կխնդրենք մեկ շաբաթ տեսակավորել աղբը,թղթի թափոնները բերել Կրթահամալիր )

Ուսումնական ռեսուրսներ’ մուլտֆիլմ (Պիստակ — աղբը ) https://youtu.be/txSiVtX6VJE

Նախագծի իրականացման ընթացքը’ երեխաների հետ հավաքելու ենք աղբը,տեսակավորելու և փորձելու ենք մեր ձեռքերով պլաստիկ շշերից,ձվերի տուփերից,պահածոների տարաններց պատրաստել խաղալիքներ,մոմակալներ, զարդատուփեր

Նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները’ աղբի տեսակավորում և հանձնում վերամշակող կազմակերպություններին

Рубрика: Վերապատրաստման ամփոփում

Վերապատրաստում.Օր 2

Երկրորդ օրն էլ հանդիպեցինք նույն տեղում,նույն ժամին և շարունակեցինք աշխատել բլոգների վրա: Այս անգամ ընկեր Նվարդը մեզ մանրամասն բացատրեց, թե,ինչպես կարող ենք ձևավորել բլոգը, տվեցինք հիմնական կարգավորումները, բացեցինք բլոգի հիմնական բաժինները և անցանք բլոգավարության հաջորդ էտապին’ այն է նյութեր տեղադրելուն:Մեկ նյութի օրինակով, ընկեր Նվարդը մեզ ցույց տվեց, թե ինչպես են նյութ գրում, հղումներ տեղադրում,ինչպես ենք բլոգ ներբեռնում նկարներ կամ այլ ֆայլեր, ինչպես են այլ կայքերից նյութեր պատճենում և տեղադրում բլոգում։Մասնակիցներս փորձեցինք ինքնուրույն նյութ տեղադրել բլոգ։Օրվա ավարտին ստացանք առաջադրանք տանը կազմել նախագծեր,կապված այն գործունեության հետը,որը իրականացնելու ենք Կրթահամալիրում։

Рубрика: Ֆիլմեր, Uncategorized

Երկինքը Բեռլինի վրա Der Himmel über Berlin1987

Ֆիլմ սիրո, մենության, հավերժության մասի:Այս ֆիլմն ինձ համար բացահայտեց ոչ միայն Վիմ Վենդերս ռեժիսյորին,այլ նաև գրող Պետեր Հանդկեին,որի գրվածքներից մեկը հնչում է ֆիլմում

Երգ մանկության / Պետեր ՀԱՆԴԿԵ

Երեխան, երբ երեխա էր,
Թռչող թևերով թափառում էր
ու կուզեր երեխան,
առուն լիներ գետակ,
գետակըհեղեղ, իսկ ջրափոսն այս ծով:

Երեխան, երբ երեխա էր,
չգիտեր, որ երեխա էր
ամեն ինչ հուզիչ էր
ու ամեն ինչ` մեկ:

Երեխան, երբ երեխա էր,
չուներ կարծիք,
չուներ և սովորույթներ,
հաճախ մազափնջով էր,
նստում էր խաչած ոտքերով,
սահուն էր ցատկը նրա,
դեմքն էլ նկարվելիս չէր ծամածռում:

երեխան, երբ երեխա էր,
խեղդվում էր սպանախից,
սիսեռից, բրնձի շիլայից,
խաշած
ծաղկակաղամբից:
Հիմա ուտում է այդ ամենը,
ուտում է հենց նրա համար,
որ պարզապես պարտավոր է:

Երեխան, երբ երեխա էր,
արթնացավ մի օր
մահճակալում օտար,
հիմա էլ նույնպես
նորից ու նորից
արթնանում է այդտեղ:

Շատերն էին այն ժամանակ
թվում նրան գեղեցիկ
Հիմա մի քանիսը միայն,
այն էլ իրենց շքեղ
բախտի պատճառով:

Դրախտի մաքուր
պատկերն էր գուշակում,
հիմա ամենաշատը
կարող է կռահել
որ դատարկ պատկերն
իր խելքի բանը չէ
որ միտքը կարող է
միայն սարսուռ բերել:

Երեխան, երբ երեխա էր,
խանդավառությամբ
խաղում էր,
հիմա էլ կա այդ
ոգևորությունը,
միայն եթե իր գործի հետ է կապված:

Երեխան, երբ երեխա էր,
խնձոր, հաց ուտելը բավ էր նրան,
բայց այդպես է անգամ մինչև հիմա:

Երեխան, երբ երեխա էր,
հատապտուղներ էին
թափվում ձեռքերին նրա
ու թափվում են այդպես մինչև հիմա,
թարմ ընկույզները
խակ էին թվում նրան
ու այդպես է մինչև հիմա,

ամեն լեռնագագաթում
ավելի բարձր լեռներ հասնելու
ձգտում ուներ նա,
իսկ ամեն քաղաքում`
մեծ քաղաքների ձգտում,
ու այդպես է մինչև հիմա:

Նրա ձեռքը հասնում էր բալերին`
ամենաբարձր ճյուղերի բալերին,
ու մինչ այսօր էլ դեռ
ունի նա այդ
խանդավառությունը,

ամաչում էր օտարների առջև
ու մինչ այսօր էլ
ամաչում է:

Առաջին ձյուն.
նա դրան սպասում էր
ու մինչ այսօր էլ նույնիսկ սպասում է:

Երեխան, երբ երեխա էր,
նիզակի պես
փայտիկ էր շպրտում ծառի առջև,
և դողդողում է նիզակը այդ,
դողդողում է մինչև այսօր:

Երեխան, երբ երեխա էր,
ժամանակն էր
հարցերի այս.
ինչո՞ւ եմ եսես և ոչ թե դու,
ինչո՞ւ եմ ես այստեղ
և ինչո՞ւ այնտեղ չեմ,
ե՞րբ սկսվեց ժամը,
և որտե՞ղ վերջացավ
տարածությունը,
կյանքը արևի տա՞կ է,
երազ չէ՞ այն արդյոք.
այն, ինչ ես տեսնում եմ,
լսում, հոտոտում,
պատրանք չէ՞ այն, արդյոք,
կա՞ իրականում
չարություն,
կա՞ն, արդյոք, չար մարդիկ:

Ինչպե՞ս պատահեց,
որ ես,
ով հիմա ես եմ,
չի եղել առաջ,
ինձանից առաջ.
և մի օր էլ ես,
ով հիմա ես եմ
չեմ լինի երկար ժամանակ:
Ես`
ով եմ ես հիմա:


Թարգմանությունն անգլերենիցԱնի Հակոբյանի:

Рубрика: Վերապատրաստման ամփոփում

Վերապատրաստում.Օր 1

Իմանալով ՄՍԿՀում իրականացվող վերապատրաստման մասին, լրացրեցի հայտը:Փետրվարի 18ին տեղի ունեցավ առաջին հանդիպումը:Վերապատրաստումը վարում էր Կրթահամալիրի մեդիագրագիտության ուսուցիչ ընկեր Նվարդը:Նախ նա մեզ ծանոթացրեց ՄՍԿՀին, ինչպես են սովորում աշակերտները և ինչպես են դասերը վարում մասնագետ- ուսուցիչները:Իմացանք,որ բոլոր սեբաստացիները ունեն իրենց անձնական բլոգները,որտեղ տեղադրվում են դասապրոցեսին վերաբերող բոլոր նյութերը:Ծանոթացանք WordPress.com կայքին,որտեղ էլ որ բացվում են բլոգները։Մասնակիցներս,ընկեր Նվարդի օգնությամբ ,փորձեցինք բացել մեր բլոգները,և ահա վերապատրաստման առաջին օրվա ավարտին,բոլորս արդեն ունեինք մեր անձնական բլոգները։

Рубрика: Ես, Uncategorized

Իմ մասին

Ես Անին եմ,30 տարեկան։Ծնվել եմ Գեղարքունիք մարզի Լիճք գյուղում,սովորել և ավարտել եմ տեղի միջնակարգ դպրոցը։2005թ ընդունվել և 2011թ ավարտել եմ Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Բանասիրության ֆակուլտետը:2009-2016թ աշխատել եմ Լիճքի հիմնական դպրոցում որպես Հայոց լեզվի և գրականության,Հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի:

2019թ հոկտեմբերից մինչև դեկտեմբեր եղել եմ կամավոր Ավստրալիայի Ադելաիդա քաղաքի http://mccsa.org.au/ playgroupում։

Ամուսնացած եմ,ունեմ երկու երեխա։

Սիրելի զբաղմունքներիցս են ընթերցանությունն ու լուսանկարչությունը։

Рубрика: Մեդիաընթերցարան

Աթաբեկ Խնկոյան «Ձմեռ Պապի»

Արի՛, արի՛,

Ձմեռ Պապի,

Սպիտակ հագի,

Սպիտակ կապի:

Դաշտ ու անտառ,

Գետ ու գետակ,

Այս ամենը

Առ թևիդ տակ:

Սարում, ձորում

Սուլիա՛ր, երգի՛ր,

Հեքիաթ ասա

Հետաքրքիր:

Գցիր կամուրջ,

Փռիր կարպետ,

Ա՛յ, անուրագ,

Անձեռ վարպետ: