Рубрика: Ձայնադարա

Հաց կթխեմ, գարի ա

  1. Հաց կթխեմ, գարի ա,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Էս ինչ դժար տարի ա,
    Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  2. Կրակը թռավ քարից,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Ես կմեռնեմ քո դարդից,
    Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  3. Ծով ա դառե մեր դաշտը,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Լիքը հաց ա մեր տաշտը,
    Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  4. Հաց եմ թխել մշակին,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Հոտ քաշել մանիշակին,
    Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  5. Հաց եմ թխել մշակին,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Ետ եմ նստել դոշակին,
    Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  6. Երեսիդ կարոտել եմ,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Ոնց որ վարդ մանիշակին,
    Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  7. Հաց կթխեմ, գարի ա,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
  8. Կաքավները մավի ա,
  9. Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
Рубрика: Ձայնադարա

Ջաղացի Երգ

Ջաղացս մանի, մանի,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա,
Ցորենը ալյուր անի,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա:
Ջաղցի քարեր չըխկչըխկա,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա,
Քունս անուշ կտանի,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա:
Աղունը փոշի, փոշի,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա,
Ալրատունը կհոսի,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա:
Ախպեր ջան, խուրջինըդ բեր,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա,
Ածենք լուսը ալուրի,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա:
Բաղարջ կանեմ ջաղացի,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա,
Հոտը խելքս կըտանի,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա:

Գնացեք տեսեք

Գնացեք տեսեք ՝ ով է կերել թուփը:
Գնացին տեսան ՝ այծն է կերել թուփը:
Այծըն ու թուփը,
Թուփըն ու այծը,
Ձեզ՝ Բարեկենդան,
Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք ՝ ով է կերել այծը:
Գնացին տեսան ՝ գայլն է կերել այծը:
Գայլըն ու այծը,
Այծըն ու թուփը,
Ձեզ՝ Բարեկենդան,
Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք ՝ ով է կերել գայլը:
Գնացին տեսան ՝ արջն է կերել գայլը:
Արջըն ու գայլը,
Գայլըն ու այծը,
Այծըն ու թուփը,
Ձեզ՝ Բարեկենդան,
Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել արջը:
Գնացին տեսան՝ թուրն է կերել արջը:
Թուրըն ու արջը
Արջըն ու գայլը,
Գայլըն ու այծը,
Այծըն ու թուփը,
Ձեզ՝ Բարեկենդան,
Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել թուրը:
Գնացին տեսան՝ ժանգն է կերել թուրը:
Ժանգըն ու թուրը,
Թուրըն ու արջը,
Արջըն ու գայլը,
Գայլըն ու այծը,
Այծըն ու թուփը,
Ձեզ՝ Բարեկենդան,
Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել ժանգը:
Գնացին տեսան՝ յուղն է կերել ժանգը:
Յուղըն ու ժանգը,
Ժանգըն ու թուրը,
Թուրըն ու արջը,
Արջըն ու գայլը,
Գայլըն ու այծը,
Այծըն ու թուփը,
Ձեզ՝ Բարեկենդան,
Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել յուղը:
Գնացին տեսան՝ մու՜կն է կերել յուղը:
Մուկըն ու յուղը,
Յուղըն ու ժանգը,
Ժանգըն ու թուրը,
Թուրըն ու արջը,
Արջըն ու գայլը,
Գայլըն ու այծը,
Այծըն ու թուփը,
Ձեզ՝ Բարեկենդան,
Մեզ՝ բարի Զատիկ:

ԽՆՈՑԻ

Հարի՛, հարի՛, խնոցի՛,
Մեջդ բարի, խնոցի՛,
Ունկըդ բարակ, խնոցի՛,
Մեջըդ կարագ, խնոցի՛։

Рубрика: Ձայնադարա

Արև Արև

Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ,
Զիզի քարին վե՜ր եկ.
Սև֊սև ամպեր հեռացեք,
Արևին ճամփա տըվեք։
Թողեք թող գա նա մե՜զ մոտ,
Դրա լույսին ենք կարոտ.
Կարմի՛ր արև ե՜կ, ե՜կ,
Նախշուն քարին վեր եկ։
Արևը հաղթեց ամպերին,
Շողքը ձգեց սարերին,
Զիզի քարը տե՜ս, տե՜ս
Պըսպղում է ոսկու պես։
Սիրուն արև, մի՜շտ եկ,
Զիզի քարին վե՜ր եկ։