Рубрика: Փորձաշրջան

Արևելյան եռուզեռ

ԵՒս երկու անմոռանալի օր ունեցա Արևելյան դպրոց պարտեզում։ Հաճույքով միացա ճամբարականների քայլքին դեպի Ագարակ,որտեղ պիտի ականատեսը լինեին ծիրանի թորման գործընթացին, բայց ամեն ինչ չէ որ նախատեսվածի պես է ընթանում։ Այդ իսկ պատճառով մենք ծիրանը թողած գնացինք տեսնելու թե ինչպես է լողանում մեր Խզբզը։ Այդ պրոցեսին մասնակցեցին բոլոր ցանկացողները։ Կարծում եմ, սա շատ կարևոր է, որպեսզի երեխաները հասկանան,որ կենդանիները միայն սիրելու համար չեն,նրանք ևս խնամքի և հոգատարության կարիք ունեն։

Այնուհետև մեր ամենափոքր սաների հետ էի, ունեցանք շատ հավես, գույներով լեցուն օր, իսկ ֆլեյտայի հենչյունները ստեղծել էին կախարդական մթնոլորտ։ Համոզվելու համար դիտեք տեսանյութը։

Այլընտրանքային նկարչություն, տեսանյութը Հասմիկ Հարությունյանի

Рубрика: Փորձաշրջան

Դեպի Արևելք

Կամավորական շաբաթս այս անգամ սկսեցի Արևելյան դպրոց պարտեզից։ Այստեղ էլ մթնոլորտը լի էր ջերմությամբ և բարյացակամությամբ։ Եղա և’ պարտեզի սաների, և ճամբարականների մոտ. երկու տարբեր աշխարհ։ ԵՒ մինչ պարտեզի սաները ներկայացնում էին <մեղրածոր հարսանիք>ի ծեսը, ճամբարականները վայելում էին ամառային բոլոր հաճույքները’ լողից մինչև մնջախաղ։

Տեսանյութը Հասմիկ Հարությունյանի
Рубрика: Նախագծեր

Ջրային խաղեր

Նախատեսված է’ 2-5տարեկան երեխաների համար

Իրականացման տևողությունը’ 1օր

Նպատակը’ երեխաների մոտ զարգացնել ուշադրությունը, արագաշարժությունը, բարձրացել թիմային ոգին։

Միջավայրը’ մանկապարտեզ

Անհրաժեշտ միջոցներ’ տարաներ, գնդակներ,խնձոր, մեկանգամյա օգտագործման բաջակներ։

Նախագծի իրականացման ընթացքը։(խաղ 1)

Երեխաներին բաժանում ենք խմբերի,պատրաստում ենք ջրով լցված տարաները,երեխաները իրենց մոտ եղած բաժակներով փորձում են առանց ձեռքերի օգնությամբ’ բերանում պահելով բաժակը տարան դատարկել ջրից։Հաղթող է համարվում տարան առաջինը դատարկած թիմը։

(Խաղ 2)

Ջրով լցված տարաների մեջ լցնում ենք փոքր գնդակներ կամ խնձորներ,երեխաները փորձում են բերանով բռնել և հանել առարկաները։

Արդյունքն ամփոփել նկարներով, տեսանյութերով։

Рубрика: Փորձաշրջան

Չորեքշաբթի

Ահա այսպիսի հավես օր ենք ունեցել մենք մեր սաների հետ։ Առավոտյան նախավարժանք, նկարչություն,զանազան խաղեր,լող և իհարկե քաղցր քուն։