Рубрика: Մուտքի Ճամբար

ՄՈՒՏՔԻ ՃԱՄԲԱՐ (Օր 1)

Այսօր վերապատրաստվողներիս առաջին օրն էր ճամբարում ,որն սկսեցինք շրջայցով։ Նախագծի պատասխանատուն’ ընկեր Տաթևը,մեզ ցույց տվեց Կրթահամալիրի գրեթե բոլոր մասերը,գողտրիկ անկյունները։Այն ինչ տեսանք, աննկարագրելի աշխատանքի ու նվիրումի արդյունքն էր։

Այնուհետև մեզ սպասում էր Մարինե Ամիրջանյանը,ով մեզ հետ անցկացրեց շատ հետաքրքիր լեզվագործունեություն։Քննարկում էիք Ղ.Աղայանի հոդվածը մանկավարժության վերաբերյալ։Քննարկումն անցավ շատ ազատ ու անկաշկանդ մթնոլորտում։ Հետաքրքիր էր լսել մասնակիցների կարծիքը մանկավարժական մոտեցումների,մեթոդների մասին։

Դե էլ ինչ ճամբար առանց Մարինե Մկրտչյանի երգի։Քանի որ շուտով Վարդավառի ծեսն է,ըկեր Մարինեի հետ պատրաստեցինք ծեսի խորհրդանիշ Խաչբուռը և երգեցինք Վարդավառի երգեր։

Օրը ավարտեցինք կավագործությամբ,մասնակիցներս,ընկեր Թամարի օգնությամբ,փորձեցինք կավից ստանալ աբստրակտ լուծումներով պատկերներ։

Автор:

Ես Անին եմ..Բարի գալուստ իմ բլոգ,հուսով եմ այն ձեզ դուր կգա և դուք կկարողանաք գտնել ձեզ հետաքրքրող նյութեր։

ՄՈՒՏՔԻ ՃԱՄԲԱՐ (Օր 1): Один комментарий

Оставьте комментарий